понедельник, 14 марта 2011 г.

Հետաքրքիր փաստեր Մակարոնի մասին


Հետաքրքիր փաստեր Մակարոնի մասին
Մակարոնները հայտնի են եղել Մ.Թ.Ա. 4-րդ հազարամյակում – Եգիպտական գերեզմանատներում գտնում են մարդկանց պատկերներ, որոնեք  մակարոն և մակարոնանման բան են պարտրաստում, “Մահացածների Թագավորություն” ուղևորվելուց սնվելու համար:
Հետաքրքիր փաստեր Մակարոնի մասինՄակարոնների ներկայիս տեսքը ունի արևելյան ծագում: 2005թվ-ի ամռանը, չինացի գիտնականները ԱՄՆ-ի կոլեգաների հետ միասին, շատ կարևոր բացահայտում արեցին: Պեղումների ժամանակ նրանք գտան աման(գարշոկ) լի մակարոններով: Գտածոն 4000 տարվա հնություն ուներ:
Արևելքում մակարոնի դրական ազդեցությունների մասին իմացել են շատ վաղուց: Հին ժամանակվա բժշկական գրքերում շատ են նշվում տաք մակարոնի օգտագործումը մրսածության ժամանակ, ինչպես նաև օրգանիզմ թափանցած վատ էներգիայի` “ՍԵ” և հիվանդության արդյունքում կուտակված “Ցզի”-ի ժամանակ:
Ճապոնացիները մինչև հիմա Նոր Տարվա տոներին հյուրերին առաջարկում են երկար բարակ մակարոններ (“տոսի-կոսի” – ճապոներենից թարգմանաբար` “տարեց տարի փոխանցվող”), որպեսզի կյանքն էլ այդպես երկար տևի ինչպես մակարոններն են: Նա ում համեմատաբար երկար մակարոններ են բաժին ընկնում նա ամենաերջանիկն է: Ընդհանրապես Հարավ-Արևելյան Ասիայում Նոր Տարվա տոնախմբությունները չեն անցնում առանց մակարոնային ուտեստների, քանի որ համարվում է մակարոնի օգտագործումը “երկարացնում է կյանքը և երջանկություն բերում”: Հետաքրքիր փաստեր Մակարոնի մասին

Комментариев нет:

Отправить комментарий